Տնտեսվարողների խախտումները նվազման դինամիկա են արձանագրել՝ 200 դեպքից հասնելով 40-60-ի

71

Կառավարության հուլիսի 2-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել  կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։ Նա փաստել է, որ հանրության մեծամասնությունը կրում է վարակից  չպաշտպանող՝ ոչ գործարանային դիմակներ։ «Ինքս տեսել եմ, որ շատերը ձևական են կրում՝ ոստիկան տեսնելիս ծնոտի տակից դիմակը բարձրացնում են, հենց ոստիկան չկա, նորից իջեցնում են։ Ուզում եմ ասել, որ դուք կառավարության համար չեք այդ դիմակները դնում, ձեզ համար եք դնում։ Մենք ոչ մեկին չենք ուզում տուգանել, վարչական միջոցի նպատակն այն է, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունենան և տուգանվելու փոխարեն ընտրեն դիմակ կրելը»,- կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետը։

Հակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով ոստիկանությունը հուլիսի 1-ին կազմել է 2827 արձանագրություն։ Տեսչական մարմիններն անց են կացրել  884 ստուգում և  40 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրել։ Այս համատեքստում դրական դինամիկա կա։ Տեսչական մարմիններն օրական միջինը 800-900 ստուգում են իրականացնում․ եթե նախկինում դրանցից  200-ի դեպքում տնտեսվարողները խախտումներ էին թույլ տալիս, ապա այսօր թիվն անհամեմատ նվազել է՝ հասնելով  40-60-ի։

Հակահամաճարակային կանոններն անխախտ շարունակում են խախտվել հանրային տրանսպորտի ոլորտում։ Վարորդները սահմանվածից ավելի շատ են ուղևորներ փոխադրում։