Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

73

Արցախի Հանրապետության  Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: