Սպիտակի բկ-ն այսօրվանից ընդունում է կորոնավիրուսով վարակված պացիենտների

69

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկություն է տարածել այն մասին, որ Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացել է  կորոնավիրուսի  դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։

«Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ»,- նշել է նախարարը։