Չինաստանին կասկածում են ույղուր կանանց ամլացնելու նախագծի մեջ

55

Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի պետական փաստաթղթերը վկայում են, որ Չինաստանի իշխանությունները պատրաստվում են ամլացնել հազարավոր ույղուր կանանց։ Ցեղասպանության այդպիսի տեսակի մեջ Չինաստանին կասկածում են Foreign Policy հանդեսի հեղինակները։

Համաձայն փաստաթղթերից վերցված տվյալների՝ Չինաստանը գումար է հատկացրել 14,8 հազար կանանց ամլացման համար քաղաքում և 8 հազարից քիչ ավելի՝ մարզում, ինչպես նաև նախատեսել է 5,9 հազար ներարգանդային պարույրների տեղադրում։

Հաղորդվում է, որ մեկ տարվա ընթացքում նախատեսված ամլացումների քանակը մեկ շնչի հաշվով ամելի մեծ է, քան ընդհանուր առմամբ վերջին 20 տարիների ընթացքում։ Նման քաղաքականությունը վերաբերում է հենց այն շրջաններին, որտեղ գերակշռում են ույղուրները, հաղորդում է Foreign Policy-ն։