Հույները ևս կոչ են անում Էրդողանին Սուրբ Սոֆյան հանգիստ թողնել

73

Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասն անհանգստություն է հայտնել հունական ուղղափառ քրիստոնեական տաճար Սուրբ Սոֆյան  մզկիթի վերածելու  առիթով։ Նա նշել է, որ սա հույն-թուրքական թեմա չէ, այլ շատ ավելի խորքային խնդիր է և շոշափում է  ամբողջ քրիստոնյա աշխարհի հոգևոր ու կրոնական զգացումները։ «Սուրբ Սոֆյան համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան է, և եթե թուրքերն  այն դարձնեն մզկիթ, հոգևոր հսկայական անդունդ կստեղծեն ամբողջ աշխարհի քրիստոնյաների ու Թուրքիայի միջև»,-լրատվամիջոցներին ասել է հույն պաշտոնյան։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի պետական խորհդի նիստին քննարկվել է Էրդողանի՝ Սուրբ Սոֆյան մզկիթի վերածելու հրամանը, իսկ որոշումը 15 օրվա ընթացքում կհրապարակի քաղաքային խորհուրդը։