Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

51

«Գազպրոմ Արմենիան» տեղեկություն է տարածել, որ հուլիսի 2-ից  5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա աշխատանքների ավարտական փուլի անցկացման նպատակով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: