Հայաստանում կա դիմակների պրոֆիցիտ, առաջարկվել է դիմակներն արտահանել

68

Կառավարության նիստին ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է դիմակների հետ կապված խնդիրներին։  Մի քանի ամիս առաջ դիմակները Հայաստան են ներկրվել թանկ գնով։ Իսկ հիմա տեղական արտադրության դիմակները 60 դրամ արժեն։  «Ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ դիմակների առաջարկը գերազանցում է  պահանջարկին, մի խմբաքանակ արդեն արտահանվել է։ Եթե արտահանումն արգելվի, ապա տնտեսվարողներն ստիպված են լինելու ցածր գնով վաճառել ու վնաս կրել, իսկ արտահանումը կիրականացվի 60 դրամով»,-իրավիճակը ներկայացրել է Գեղամ Գևորգյանը։

Վարչապետ Փաշինյանն արձագանքել է․ «Ունենք դիմակի գնանկում և ունենք պրոֆիցիտ։ Նշանակում է՝ կա հնարավորություն մեր քաղաքացիներին կոչ անելու, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակներ, որոնք շատ ավելի արդյունավետ են»։