Հակառակ պաշտպանների ակնկալիքներին՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց

51

Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն նշանակվել է հուլիսի 7-ին․ այս մասին հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել ու դեռ չի հասել դատարան, այդ պատճառով էլ օրենքի պահանջին համապատասխան՝ դատական նիստը հետաձգվել է»,-հայտարարել է պաշտպանը։

Եվ դատարանին, և մեղադրող կողմին ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանան փաստաթղթերին, այդ պատճառաբանությամբ է դատական նիստը հետաձգվել՝ նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։ Ըստ նրա՝ հիմնավոր կասկածների վերաբերյալ չկան փաստական տվյալներ։

«Եղած քրեական գործի նյութերը, որոնք ներկայացվել են՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարաբերյալ, հիմնավոր կասկածի մասով չունեն ապացույց, որը կարող է հաստատել Գագիկ Ծառուկյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանը։