Իլոն Մասկը վաճառքի է հանել Կալիֆորնիայում իր առանձնատները

59

Իլոն Մասկը Լոս Անջելեսում վաճառում է 62,5 մլն դոլար գնահատված չորս տուն։ Նա իր առանձնատներից մեկն արդեն 29 մլն դոլարով վաճառել է Բել Էյր հեղինակավոր շրջանում։

Tesla-ի հիմնադիր Մասկը համաձայնել է մի քանի տուն վաճառել Arya Chalon ՍՊԸ-ին, որը պատկանում է անժարժ գույք ձևավորող Արդի Թավանգարյանին։ Մասկն արդեն ստորագրել է նամակ, որով մտադրություն է հայտնում մի քանի օբյեկտ վաճառել ընկերությանը, հաղորդում է Business Insider-ը։

Ավելի վաղ Մասկն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ վաճառում է իր գրեթե ամբողջ ունեցվածքը և տուն չի ունենա։