Գագիկ Ծառուկյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելը չի խանգարել, որ դատական նիստը շարունակվի

55

Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ  այսօր կեսօրին սկսվել է։ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը տեղեկացրել է․ «Նույնիսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը վարակված է կորոնավիրուսով, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի։ Այն, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, մանրամասն վերլուծություններ ունենք։ Կարծում եմ՝ այդ փաստարկները պետք է քննության առարկա դառնան։ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ դրանք առաջին փուլում քննության ենթական չեն, բայց մեր դիրքորոշմամբ՝ պետք է քննվեն»։