Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 4-րդ փոխնախարարն է փոխվում

54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Ուդումյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- հրապարակել է կառավարության պաշտոնական կայք-էջը։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամկոչյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: