ԱՄՆ-ում պատվաստանյութի դրական արդյունքներ

68

Ամերիկացի գիտնականների մշակած BNT162b1 պավաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերը։

Փորձարկումներին մասնակցում է 45 մարդ։ Պատվաստանյութի ներարկումից հետո կամավորները նշել են ցավի առկայություն ներարկման հատվածում, հոդացավ և հոգնածության զգացում հաջորդ մի քանի օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, լուրջ կողմնակի ազդեցություններ չեն նկատվել։

Մասնակիցները ստացել են BNT162b1-ի տարբեր չափաբաժիններ, և նրանց մոտ առաջացել են չափաբաժիններին ուղիղ համեմատական քանակներով հակամարմիններ։ Մասնագետները դեռևս չգիտեն, թե որքանով պատվաստանյութը կպաշտպանի օրգանիզմը վիրուսից ու ինչքան ժամանակով։

«Մեր կլինիկական փորձարկումների արդյունքները շատ հուսադրող են։ Անհրաժեշտ է արագացնել փորձարկումների հաջորդ փուլերը և որքան հնարավոր է շուտ սկսել պատվաստանյութի փորձարարական արդյունաբերական արտադրությունը՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար», medRxiv-ում տպագրված հոդվածում նշել են գիտնականները։