ԱՀԿ-ն քննադատեց չին գիտնականների հրապարակումը խոզի գրիպի մասին

53

Խոզի գրիպի նոր վիրուսի մասին տեղեկացնող չին գիտնականները սխալ տվյալներ են ներկայացրել․ խոսքը վիրուսի արդեն հայտնի տարատեսակի մասին է, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։

«Կարևոր է մարդկանց հանգստացնել և ասել որ սա նոր վիրուս չէ, այլ հսկողության տակ գտնվող վիրուս։ Մենք հետևում ենք դրան», Ռայանի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ, համաձայն չին գիտնականների հայտարարության, խոզի գրիպի մի նոր տարատեսակ կարող է առաջացնել համավարակ։ Այն իր մեջ կրում է 2009 թվականի համաճարակն առաջացրած (H1N1) pdm09 խոզի գրիպի գենը։ G4 EA H1N1 անվանումը ստացած տարատեսակը բացահայտվել է խոզերի ուսումնասիրման արդյունքում։ Նշվել էր, որ դրա իմունիտետը մշակվում է 18-ից 35 տարեկան երիտասարդների օրգանիզմում, և բարձր վարակունակությունը զգալիորեն մեծացնում է մարդու օրգանիզմում վիրուսի հարմարվելու հավանականությունը։