Թրամփը հավանություն տվեց Գերմանիայից զորքերի մասնակի դուրսբերման նախագծին

73

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գերմանիայից 9,5 հազար ամերիկյան զինծառայողների դուրսբերման և վերաբաշխման նախագիծը։ Այդ մասին պատմել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆֆմանը։

Առաջարկությունը, որը հաստատվել է, կուժեղացնի Ռուսաստանի զսպումը, կբարելավի Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմավարական ու օպերատիվ ճկունությունը և կուժեղացնի ՆԱՏՕ-ն, նշել է Հոֆֆմանը։

Համաձայն Պենտագոնի ներկայացուցիչների, եթե կրճատումը տեղի ունենա, զորքերի մի մասը կարող է ուղարկվել ՆԱՏՕ-ի արևելյան թև՝ որպես ուղերձ Մոսկվային, հաղորդում է Deutsche Welle-ն։