Թրամփը կարող է հանձնվել Բայդենին առանց մարտի

97

Թրամփը կարող է հրաժարվել վերընտրման քարոզարշավից, եթե նրա վարկանիշները չբարելավվեն։ Այդ մասին ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հանրապետական կուսակցության շրջանակներում։ Չնայած այն հանգամանքին, որ գործող նախագահը միակ հանրապետական թեկնածուն է առաջիկա ընտրություններում, կուսակցության համագումարում նա դեռ չի ստացել պաշտոնական առաջադրում։

Ըստ բոլոր հարցումների՝ Թրամփն առնվազն 10%-ով զիջում է իր դեմոկրատ մրցակից Բայդենին։ Համաձայն Real Clear Politics-ի տվյալների, Բայդենի համար պատրաստ է քվեարկել ընտողների 49,5%-ը, իսկ Թրամփի համար միայն 40,3%-ը։ Մեկ ամիս առաջ Թրամփն ընդամենը 4%-ով էր զիջում մրցակցին։

Նույնիսկ Թրամփի կողմից սիրված ու իրեն սովորաբար պաշտպանող Fox News հեռուստաալիքը հրապարակել է հոդված այն մասին, որ նախագահը կարող է դուրս գալ արշավից, եթե բացասական միտումները շարունակվեն։ Իսկ հեռուստաալիքում Հանրապետական կուսակցության աղբյուրը հաղորդել է, որ ցածր վարկանիշի պատճառով նախագահը վերջերս գտնվում է «փխրուն» հոգեվիճակում։