Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Huawei-ն ու ZTE-ն վտանգավոր են ազգային անվտանգության համար

75

Միացյալ Նահանգների իշխանությունները ազգային անվտանգության համար սպառնալիք են համարում չինական Huawei ու ZTE հեռահաղորդակցական ընկերությունները, հաղորդում է news.ru-ն։

Համաձայն ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի ղեկավարի, երկու կուսակցություններն էլ ուղղակիորեն կապված են ՉԺՀ Կոմունիստական կուսակցության և զինված ուժերի հետ։ Բացի դրանից, ՉԺՀ օրենքի համաձայն, կորպորացիաները պարտավոր են համագործակցել երկրի հետախուզական ծառայությունների հետ և տեղեկատվություն տրամադրել։

Միացյալ Նահանգները Huawei-ին մեղադրում է հաճախորդներին հետևելու մեջ և մասնավորապես ԵՄ երկրներին կոչ է արել 5G-ի ոլորտում չօգտագործել Huawei-ի ենթակառուցվածքն ու սարքավորումները։ Փոխարենը որպես տարբերակներ ԱՄՆ իշխանությունները առաջարկում են Ericsson-ը, Nokia-ն ու Samsung-ը։