Գերմանիան դարձավ Եվրոմիության Խորհրդի նախագահ

70

Հուլիսի 1-ից ԵՄ Խորհրդի նախագահությունը Խորվաթիայից անցավ Գերմանիային։ Գերմանիայի նախագահությունը կտևի մինչև 2020 թվականի ավարտը։

Այդ ժամանակահատվածոմ երկիրը պետք է լուծի բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես առաջնահերթություններ են կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հաղթահարումը, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդումը և թվայնացումը, կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաև Եվրոմիության փոխհարաբերությունների բարելավումը խոշոր երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ դժվար է գոհացնել Եվրոմիության բոլոր երկրներին, բայց Գերմանիան կձգտի դրան։

Գերմանիան 13-րդ անգամ է ստանձնում ԵՄ նախագահությունը։ Վերջին անգամ երկիրը նախագահել է 2007 թվականի առաջին կեսին, հիշեցնում է deutschland.de-ն։