ԱՄՆ-ում բողոքի ցույցերը հանգեցրին Միսիսիպիի դրոշի փոփոխությանը

58

Միսիսիպի նահանգի նահանգապետ Թեյթ Ռիվզը ստորագրեց պետական դրոշի փոփոխության մասին օրենք։ Պատճառը դրա վրա Կոնֆեդերացիայի սիմվոլիկայի առկայությունն էր։ Կոնֆեդերացիան երկրի հարավային նահանգների միություն էր, որոնք 19-դ դարի Քաղաքացիական պատերազմի ժամանակ հանդիսանում էին ստրկության կողմնակից։

Ավելի վաղ դրոշի փոփոխությունը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։ Փոփոխության կողմնակից է նաև բնակչության գրեթե 55%-ը, հայտնում է CBS News-ը։

Պարզ չէ, թե ինչպիսին կլինի նահանգի նոր սիմվոլը։ Բնակիչները հնարավորություն կունենան նոր դրոշ ընտրել այս տարվա նոյեմբերին։