ԱՄՆ-ը կրճատեց նավթի պաշարները 1,3%-ով

71

ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 7,2 միլիոն բարելով, ինչը համապատասխանում է երկրի պաշարմերի 1,3%-ի։ Դրանից առաջ, երեք շաբաթ անընդմեջ, ցուցանիշը գերազանցում էր պատմական ռեկորդը։

Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը, այժմ երկրի պահուստները կազմում են 533,5 մլն բարել։

Բացի դրանից, մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել նավթի համաշխարհային գների 2,7% աճ։ Այսպես, Brent տեսակի նավթի գինը հասել է 42,37 դոլարի (2,67% աճ):