Ամերիկացիները կգնեն կորոնավիրուսի դեղամիջոցի համաշխարհային գրեթե ամբողջ պաշարը

72

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է մոտակա երեք ամսվա համար գնել կորոնավիրուսի «Ռեմդեսիվիր» դեղամիջոց։ Ըստ Mirror հրատարակության, ԱՄՆ առողջապահության նախարարությունը ամերիկյան հիվանդանոցների համար պատվիրել է ավելի քան 500 հազար բուժընթաց, ինչը կազմում է «Ռեմդեսիվիր»-ի օգոստոսյան և սեպտեմբերյան արտադրության 90%-ը։

Դեղամիջոցը ստեծվել էր էբոլայի բուժման համար, բայց հետո ցուցաբերեց դրական արդյունք նաև COVID-19-ի բուժման հարցում։ Gilead Sciences Inc. ընկերության «Ռեմդեսիվիր» դեղամիջոցն առաջարկվել է օգտագործել ծանր ախտանիշներով հոսպիտալացված երեխաների ու մեծահասակների բուժման համար։