ՉԹՕ-ի առաջին բարձրորակ լուսանկարը

79

Լեհաստանի Յաստրովո գյուղի բնակիչներից մեկը ճանապարհին հեծանիվ քշելիս լսեց մի տարօրինակ ձայն։ Շրջվելով՝ նա նկատեց թռչող ափսե հիշեցնող ինչ-որ բան։ Տղամարդը հասցրեց սմարտֆոնով հինգ լուսանկար անել, որից հետո օբյեկտն անհետացավ։

Լուսանկարները հանձնվեցին ՉԹՕ-ների լեհ մասնագետ Ռոբերտ Բեռնատովիչին և ՉԹՕ-ների հետազոտման բրիտանական ընկերակցության բաժնի նախկին պետ Ֆիլիպ Մենտլին։ Լուսանկարների հեղինակը նախընտրում է մնալ անանուն, քանի որ վախենում է խելագարի համբավ ձեռք բերել, տեղեկացնում է news.ru-ն։

Ինչպես հաղորդում է LadBible-ը, մասնագետները պարզել են, որ լուսանկարներն իսկական են։ Մենտլը հաղորդակցվել է Airbus-ի նախկին մասնագետ Ջեյսոն Գրիվի հետ։ Մասնագետները եզրակացրել են, որ օբյեկտը չէր կարող ինչ-որ բանից կախված լինել, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչ է դա։ Նաև նշվում է, որ գործ ունենք ՉԹՕ-ի առաջին բարձրորակ լուսանկարի հետ։