Հուլիսի 1-ից Մերկելն է վերստեղծում Եվրոպան

73

Հուլիսի 1-ին ԳԴՀ 6 ամսով ստանձնում է Եվրոխորհրդի նախագահությունը: Հունիսի 18-ին Բունդեսթագում գումարված նիստում ԳԴՀ կանցլեր Մերկելը, ինչպես նաեւ խմբակցությունների ղեկավարներ ու պատգամավորներ ուրվագծեցին այն առաջնահերթությունները, որ ակնկալում են նախագահության ընթացքում:

§Կորոնայի համավարակը ցույց տվեց, թե որքան դյուրաբեկ է ԵՄ, որքան խոցելի¦, ասաց ԳԴՀ կանցլերը: §Համերաշխությունն ու միասնականությունը երբեւէ այսքան կարեւոր չեն եղել Եվրոպայում, որքան այսօր, այս է լինելու ԳԴՀ նախագահության առաջնորդող սկզբունքը¦: Եվրոպան պետք է առավել մեծ, գլոբալ պատասխանատվություն ստանձնի, ասաց Մերկելը: Այս համատեքստում շեշտեց Աֆրիկա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան ուղղությունները: ՌԴ-ի վերաբերյալ Մերկելը դեռ մայիսին ասել էր, թե նախագահության ժամանակ Ռուսաստանը §զբաղեցնելու¦ է իրենց ուշադրությունը, ընդգծելով երկխոսության հիմնարար ըմբռնումը միջազգային հարաբերություններումՙ §ուժեղի իրավունքի փոխարեն իրավունքի ուժն է¦ լինելու գերակա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա