Հայազգի գիտնականըՙ “Քավլիի” մրցանակակիր

65

Ամերիկյան հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանը դարձել է այս տարվա §Քավլի¦ հեղինակավոր գիտական մրցանակի դափնեկիր: Մրցանակը 2008-ին հիմնել է Նորվեգիայի գիտության եւ գրականության ակադեմիան Նորվեգիայի կրթության եւ հետազոտության նախարարության ու §Քավլի¦ հիմնադրամի հետ համատեղՙ նորարարական գիտական հետազոտությունների համար: Այն շնորհվում է գիտնականներին աստղաֆիզիկայի, նանոգիտության եւ նյարդագիտության ոլորտում առաջընթացի համար: Արտեմ Փաթափությանը մոլեկուլային կենսաբան է, նյարդային համակարգի զգայական ազդանշանային ոլորտի մասնագետ:

Նա ծնվել է 1967-ին, Լիբանանում, որդին է սփյուռքահայ գրող Սարգիս Վահագնի եւ Հայկուհի Փաթափությանի: Մինչեւ 1986-ին ԱՄՆ-ում հաստատվելը ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: Բակալավրի աստիճանի է արժանացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (1990), այնուհետեւ կենսաբանության դոկտորի աստիճանիՙ Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտում: 1996 թվականին հետդոկտորական հետազոտություններ է կատարել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիա համալսարանում: 2000-ից Արտեմ Փաթափությանը Լա-Հոյայի (Կալիֆոռնիա) Սքրիփս  հետազոտական ինստիտուտի նյարդագիտության պրոֆեսոր է: Արժանացել է ուրիշ գիտական պարգեւների եւս: 2014-ին Փաթափությանը դարձել է Հաուարդ Հյուզ բժշկական ինստիտուտի հետազոտող, 2017-ին ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի եւ 2020-ինՙ Ամերիկյան արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ: