Կոլին Փաուել. “Թրամփը քշվել- հեռացել է Սահմանադրությունից”

111

Մ. Նահանգների նախկին պետքարտուղարՙ գեներալ Կոլին Փաուելը կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրող Ջեյք Թեփըրի հարցինՙ հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը §քշվել-հեռացել է Սահմանադրությունից¦: Այդպիսով, փաստորեն, Փաուելն այդ հայտարարությամբ մեծացրեց ցուցակը նախկին այն բարձրաստիճան զինվորականների, որոնք ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությանը հետեւած լայնածավալ բողոքի ցույցերի նկատմամբ խստորեն քննադատեցին ու շարունակում են քննադատել երկրի նախագահի հակազդեցությունը: §Մենք ունենք Սահմանադրություն, որին պետք է հետեւենք, մինչդեռ Թրամփը հեռացել-խոտորվել է նրանից¦, ասաց Ջորջ Վ. Բուշի ժամանակ պետքարտուղարի պաշտոն վարած հանրապետական սեւամորթ գեներալը: Նա հայտարարեց, որ ինքը հպարտ է նախկին բարձրաստիճան զինվորականների, ծովակալների եւ դիվանագետների կեցվածքով, որոնք խստորեն դատապարտում են նախագահի վերաբերմունքը բողոքի ցույցերի նկատմամբ: Թրամփին նա բնութագրեց իբրեւ §ազգային անպատվություն եւ միջազգային պարիա (մերժված, իրավազուրկ)¦: Նա ավելացրեց նաեւ, որ Թրամփը §վիրավորում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են խոսել իր դեմ¦: §Դա շատ վտանգավոր է մեր երկրի համար¦, եզրափակեց նա:

Արդարեւ, նույն օրն իսկ նախագահ Թրամփը, կարծես հաստատելու համար վերը ասվածը, թվիթերում Կոլին Փաուելին անվանեց §մերժված մարդ, դիակ¦, չմոռանալով վիրավորանքից բաժին հանել նաեւ իրեն քննադատած մյուս նախկին բարձրաստիճաններինՙ նրանց անվանելով §թոշակառու բյուրոկրատներ¦:

Ավելացնենք նաեւ, որ միեւնույն հարցազրույցում Կոլին Փաուելը հայտարարեց, որ նախագահական առաջիկա ընտրություններում քվեարկելու է դեմոկրատ Ջո Բայդենի օգտին, ինչպես որ նախորդ ընտրություններում քվեարկել էր հօգուտ Հիլարի Քլինթոնին: Ի դեպ, Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պետական առաջին դեմքեր, ինչպես նախագահ Ջորջ Բուշ կրտսերը եւ սենատոր Միթ Ռոմնին ասել են, որ առաջիկա ընտրություններում չեն աջակցելու Թրամփին:

Մյուս կողմից, օգտվելով այն հանգամանքից, որ մի շարք §քյոհնա¦ հանրապետականներ չեն աջակցելու գործող նախագահի վերընտրությանը, նախագահական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական ճամբարում մտածում են ստեղծել §Հանրապետականներՙ Բայդենի համար¦ շարժում:

Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախկին քարտուղար Ջիմ Մաթիսը, որը 2018-ին հրաժարվել էր Թրամփի կառավարությունիցՙ նախագահի սիրիական քաղաքականությանը անհամաձայն լինելու պատճառով եւ որը շատ կողմնակիցներ ունի թե հանրապետական, թե դեմոկրատական ճամբարներում, §Նյու Յորք Թայմս¦ թերթում գրում է. §Դոնալդ Թրամփը առաջին նախագահն է իմ կյանքում, որը չի փորձում միավորել ամերիկացի ժողովրդին, նույնիսկ չի ձգտում անել դա: Մենք կարող ենք միավորվել առանց նրա, հենվելով մեր քաղաքացիական հասարակության ներուժի վրա: Դա հեշտ չի լինի, ինչպես անցնող օրերը ցույց տվեցին, սակայն այդ առումով մենք պարտք ենք մեր համաքաղաքացիներին, մեր նախորդ սերունդներին, որոնք արյուն են թափել պաշտպանելու համար մեր խոստումը, եւ մեր երեխաներին: