Բոլթոնը սկսում է վրեժ լուծել Թրամփից

73

Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով նախկին օգնական Ջոն Բոլթոնը մտադիր է հունիսի վերջերին լույս ընծայել իր հուշագրությունները: Ինչպես գրում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը, այստեղ ի հայտ է գալիս հավասարում մի քանի սյուժեներով, որոնք նախկինում հայտնի չեն եղել լայն հանրությանը:

Առաջին, ամերիկյան The Hill հրատարակության տվյալներով, սկզբնական շրջանում նախագահը Բոլթոնին դիտարկել է որպես ապագա պետքարտուղար, բայց ի վերջո այդ պաշտոնում նշանակել է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին: Ուստի կարելի է ենթադրել, որ Բոլթոնը համաձայնել է ազգային անվտանգության գծով օգնականի պաշտոնը ստանձնել որոշ կարեւոր պայմաններով: Բոլթոնն անցյալում աշխատել է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում, եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը եւ պետքարտուղարի օգնականը: Ահա թե ինչու նրա պաշտոնանկությունը համարվեց §Պոմպեոյի ապարատային հաղթանակ հանուն Թրամփի վրա ազդեցության¦:

Երկրորդ սյուժե: Բոլթոնի պաշտոնանկությունը տեղի ունեցավ 2019 թ. սեպտեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին ի հայտ եկան հաղորդումներ այն մասին, որ The New York Times-ը ստացել է նրա հուշագրությունների սեւագիրը, որտեղ մանրամասն քննադատվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր, ներառյալ հարաբերությունները Ուկրաինայի, Իրանի, Վենեսուելայի եւ ԿԺԴՀ-ի հետ: 592 էջից բաղկացած ձեռագիրը կոչվում է §Սենյակ, որտեղ դա տեղի ունեցավ. Սպիտակ տան հուշագրություն¦ (The Room Where It Happened: A White House Memoir):

Ինչպես ընդունված է նման դեպքերում, հուշագրությունը Սպիտակ տուն ուղարկվեց պետական գաղտնիքի առկայությունը ստուգելու համար: 2020 թվականի հունվարի 23-ին Ազգային անվտանգության խորհուրդը Բոլթոնին տեղեկացրեց, որ նրա ձեռագիրը §պարունակում է պետական գաղտնիք հանդիսացող նյութեր, ուստի չի կարող հրապարակվել ներկայիս տեսքով¦:

Իսկ քողարկված պատճառը կարող է լինել այն, որ նախագահ Թրամփը չէր ուզենա գիրքը հրատարակված տեսնել նախքան նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները: Բայց Բոլթոնի փաստաբանները կարծում են, որ գրքի լույսընծայումը հեղինակի եւ հրատարակչության համար կապահովի կոմերցիոն հաջողություն, մինչդեռ ընտրություններից հետո հրատարակվելու դեպքում ընթերցողների շրջանակը կսահմանափակվի փորձագետների փոքր խմբով:

Մինչ Ազգային անվտանգության խորհուրդը քննություն է անցկացնում, ձեռագիրը հայտնվել է լրագրողների ձեռքին: Բոլթոնը պնդում է, որ ինքն այստեղ կապ չունի եւ սեւագիրն ընդամենը փոխանցել է ԱԱԽ-ին, ինչպես որ պարտավոր են անել պետական գաղտնիքին առնչվող բոլոր ամերիկացի պետծառայողները:

Երրորդ սյուժե: Հայտարարվել է, որ Բոլթոնը եւ Թրամփը սուր տարաձայնություններ ունեն կարեւոր միջազգային խնդիրների առնչությամբ: Բայց տարօրինակությունն այն է, որ դիքորոշման առումով փոխվել է նախագահը, այլ ոչ թե խորհրդականը, որին հետո սկսեցին վերագրել Հյուսիսային Կորեայում, Սիրիայում եւ Աֆղանստանում ամերիկյան քաղաքականության բարդությունները, Վաշինգտոնի եւ Թեհրանի փոխհարաբերությունների լարվածության խորացումը: Այս առումով հուշագրությունը թերեւս կարող է հստակություն մտցնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության որոշ ուղղությունների մեջ, մասնավորապես Մերձավոր Արեւելքում: Թեկուզ այն պատճառով, որ Թրամփի դիրքորոշումները հաճախ թաքցվում կամ քողարկվում են:

Օրինակՙ Իրանի հարցում նախագահը կարծես թե դուռը բաց է թողնում բանակցությունների համար, բայց մյուս կողմից համատարած պատժամիջոցներ են: Կան տեղեկություններ, որոնց համաձայն Բիարիցում G7-ի հանդիպման ժամանակ Պոմպեոն իբր նախապատրաստել էր Թրամփի եւ Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հանդիպում, բայց դրան խանգարել էր Բոլթոնըՙ նախապես տեղեկություններ ստանալով Իսրայելի հետախուզությունից: Հետաքրքրական է, որ հետագայում Զարիֆը ոչ թե նախագահ Թրամփին, այլ խորհրդականին էր մեղադրել երկկողմ հարաբերություններում լարվածության խորացման համար:

The Washington Post-ի տեղեկությունների համաձայն, Բոլթոնը ամեն դեպքում մտադիր է լույս ընծայել իր գիրքը եւ հեռուստաալիքներին մի շարք հարցազրույցներ տալ դրա գովազդման համար: