Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի հարմարավետ են եւ գունագեղ

86

Ով երբեւէ եղել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիվ 1 Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, նկատած կլինի քաղաքի հրապարակից 250 աստիճաններով դեպի վեր տանող  դպրոցի անհրապույր, կոտրված աստիճանները:

Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամեն օր աշնան անձրեւին եւ ձմռան ցրտին  հաղթահարելով  250  աստիճան հասնում էին դպրոցՙ մասնակցելու դասերին :

Շուրջ 30 եւ ավելի տարիներ  չէին նորոգվել դպրոցի դասարաններն ու դպրոց տանող  աստիճանները :

Վերջին երկուսուկես  տարիների ընթացքում Թեքեյանական մեծ ընտանիքի անդամների եւ համակիրների ջանքերով, նրանց կամավոր ցանկությամբ եւ բարեսրտությամբ վերանորոգվեցին դպրոցի 1-ին եւ 2-րդ հարկերի բոլոր դասարանները, Արցախի կառավարության կողմից նորոգվեց  դպրոցի տանիքն ու բարեկարգվեց ճանապարհը: 

Եվ ահա վերջերս շնորհիվ §Awesome¦ միջազգային  հիմնադրամի արցախյան մասնաճյուղի  մի խումբ երազողների ստեղծագործ մտքի եւ ջանքերի իրականություն դարձավ նաեւ քաղաքից  դպրոց տանող  աստիճանների վերանորոգումը:

Հետաքրքրականը  նորոգման նախաձեռնողական խմբի ստեղծագործական միտքն էր, ամեն աստիճան ունի իրՙ ուղերձը, ասելիքը, հորդորը, հիշեցումն ու դաստիերակչական  միտումը (տես ստորեւ կցված լուսանկարները):

Նախաձեռնող խումբը իրականություն դարձրեց  իր ծրագիրը, գունեղ ու իր  գործուն մասնակցությամբ հաճելի դարձրեց դպրոցի ճամփան…

Խորին շնորհակալություն այս նախագծում ընդգրկված բոլոր անձանց:

Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրենՙ