Արաբերեն վավերագրական ֆիլմՙ “Սկզբում Հայաստանն էր”

89

Էսսամ Նագին եգիպտացի ֆոտոլրագրող է, որ մի քանի տարի առաջ Հայաստան այցելելով? նկարահանումներ էր կատարել եւ հարցազրույցներ ունեցել: Էսսամը իր ծանոթ եգիպտահայ լուսանկարչիցՙ Լեւոնից էր լսել Հայաստանի եւ հայ մշակույթի մասին: Նրանից ստացած նվերըՙ խաչքարի մանրաքանդակը, իր առաջ բացել էր Հայաստանը բացահայտելու դարպասները:

§Միրոր-Սփեքթեյթր¦ շաբաթաթերթի մայիսի 23-ի համարում եգիպտացի լրագրող Մայդա Նադարը տեղեկացնում է, որ նախքան համաճարակի սահմանափակումների կիրառումը Եգիպտոսում, շատ կարեւոր միջոցառում է տեղի ունեցել Կահիրեում, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների եւ Հայաստանով հետաքրքրված եգիպտացիների մասնակցությամբ ցուցադրվել է Էսսամ Նագինի 130 րոպե տեւողությամբ §Սկզբում Հայաստանն էր¦ արաբերեն լեզվով փաստագրական ֆիլմը:

Էսսամը Հայաստանում այցելել է բազմաթիվ տեսարժան վայրեր, Հանրապետության հրապարակից սկսած մինչեւ Մայր Հայաստանի արձանը, Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, Սեւանա լիճ, Նորադուս, Տաթեւի վանք, եւայլն: Բացի պատմական վայրերը լուսանկարելուց, նա հարցազրույցներ է ունեցել ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանում ապրող փոքրամասնությունների (հրեաների, եզդիների, իրանցիների եւայլն) ներկայացուցիչների հետ եւ արձանագրել, որ բոլորն էլ համերաշխ մթնոլորտում եւ հավասարի իրավունքով են ապրում Հայաստանում: Էսսամի ֆիլմը բաղկացած է երեք մասիցՙ §Խաչքար ստեղծողները¦, §Կրակի եւ վարդերի որդիները¦ եւ §Վերադարձ եւ վերածնունդ¦ խորագրերով:

Ֆիլմի վերջում նա խոստովանում է. §Ես թողեցի Հայաստանը ու հեռացա, բայց Հայաստանը ինձ չթողեց եւ այնժամ ավելի լավ հասկացա իմ ընկեր Լեւոնին, որն իր մահվանից քիչ առաջ ինձ նվիրել էր հայկական այս խաչքարը: Ես հասկացա, թե ինչու էր նա այդքան հպարտությամբ եւ ոգեւորությամբ պատմում Հայաստանի մասին¦:

Ֆիլմի արաբերեն տարբերակին կարելի է ծանոթանալ այցելելով §https//www.youtube.com/watch?v=7FCQayRav7E&t=27s¦ կայքը: