Հունիսի 7-ին Ուկրաինայից Հայաստան է ժամանել 93 քաղաքացի

85

Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 84 քաղաքացի և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացի (ընդամենը՝ 93 հոգի):
Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար։