“Դավադրական տեսություններ” ԱՀԿ-ն Գեյթսի եվգենի՞զմն է իրականացնում

96

Դեռ 2015 թվականին Microsoft-ի համահիմնադիր Բիլլ Գեյթսը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ ապագայում մարդկությանը սպառնացող գլխավոր վտանգը կլինի ոչ թե միջուկային պատերազմը, այլ վարակիչ մահաբեր վիրուսը:

Բիլլ Գեյթսը վերջերս մեղադրվում է COVID-19-ի… ստեղծման համար: YouTube-ում, Facebook-ում, Twitter-ում հրապարակված մեծաթիվ տեսանյութերում այն պնդումն է արվում, որ 64-ամյա Գեյթսը COVID-19 ստեղծողն է:

Այդ տեսության համաձայն, Բիլլ Գեյթսը վտանգավոր վիրուս է ստեղծել, որպեսզի է՛լ ավելի հարստանա պատվաստանյութի արտադրության շնորհիվ: Գոյություն ունի եւս մեկ վարկած, ըստ որի ամերիկացի գործարարը մտադրվել է նոր կորոնավիրուսի միջոցով կրճատել երկրագնդի բնակչության թիվըՙ վերացնելով թույլերին եւ քրոնիկական հիվանդություն ունեցողներին:

Վերջերս Գեյթսը քանիցս հանդես է եկել ԶԼՄ-ներում, ելույթներ ունեցել հեռուստաալիքներով, հրապարակել է լրագրային սյունակներ, որոնցում քննադատել է ԱՄՆ իշխանությունների միջոցառումները համավարակի պայմաններում: Նա, որպես կանոն, չի նշել նախագահ Թրամփի անունը, բայց ակնհայտ է, որ ներկայիս բոլոր թերացումների համար պատասխանավություն է կրում պետության ղեկավարը, տեղեկացնում է Gazeta.ru-ն: Washington Post-ի իր սյունյակում Բիլլ Գեյթսը գրել է. §Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները բաց են թողել նոր կորոնավիրուսը կանխելու հնարավորությունը¦:

Anadolu գործակալության տվյալներով, մինչեւ վերջերս ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն էր: 2018-2019 թթ. Միացյալ Նահանգները ԱՀԿ-ի ֆինանսավորման նպատակով հատկացրել է 800 մլն դոլար: Հաջորդ խոշոր նվիրատուն Bill & Melinda Gates հիմնադրամն է: Ֆինանսավորման կարեւոր աղբյուներ են նաեւ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, մինչդեռ Չինաստանը կազմակերպությանը փոխանցել է 43 մլն դոլար, ինչը համադրելի է ԱՀԿ-ի ծախսերի 0,21 տոկոսի հետ, թեեւ այս տարի երկիրն ավելացնում է իր մուծումները: Ի դեպ, անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը խզում է բոլոր կապերը ԱՀԿ-ի հետ:

Կորոնավիրուսի եւ պատվաստումների գծով ամերիկացի մեդիա փորձագետ Ռաշիդ Բութարը նշում է, որ Բիլլ Գեյթսը եվգենիզմի հետեւորդ է, ինչը ենթադրում է մարդկային ցեղի բարելավում մարդկության թվի կրճատման միջոցով: Այն փաստը, որ Բիլլ Գեյթսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն նվիրատուներից է, կասկածի տեղիք է տալիս այդ կազմակերպության գործունեության անկողմնակալ լինելու առնչությամբ:

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ