ՍԴ հանրաքվեի հարցը՝ դիմություն-ընդդիմություն տիրույթում

65

ԱԺ-ում  Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում  փոփոխություն կատարելու օրենքի նախագծի ընդունումից հետո դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է. «Դուք իրավացի եք, որ ասում եք՝ Սահմանադրությունը խոսում է այն մասին, որ հանրաքվեն կարող է հետաձգվել: Բայց մենք որևիցե  եղանակով Սահմանադրության մեջ որևիցե դրույթ չենք գտնի, որն առերևույթ կարգելեր  հանրաքվեն չեղարկելը, հատկապես այն պարագայում, երբ վերացել է հանրաքվեի առարկան, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Շատ ավելի ճիշտ և խոհեմ կլիներ քվեարկել այս նախագծին  և հայտնել ձեր դիրքորոշումը: Ձեր սահմանադրական իրավունքն իրացնելով՝ փորձեք դիմել ՍԴ:

 Չգիտես ինչու՝  ձեզանից որևէ մեկը չի ուզում խոսել սահմանադրական ճգնաժամի հաղթահարման մասին: Առաջարկում եմ ձեզ օժանդակել մեզ,  ըստ էության,   վերջնական լուծում տալ ՍԴ-ի շուրջը  ստեղծված իրավիճակին: Եվս մեկ անգամ  հիշեցնեմ, որ այս նախագիծը ՍԴ-ի հետ որևէ առնչություն չունի: Այս նախագիծն առաջարկում է հետևյալը՝ բնակչության առողջության խնդիրներից ելնելով՝ հնարավոր չէ կազմակերպել հանրաքվե, որովհետև դա կհանգեցնի շատ ավելի մեծ վնասների  և կխաթարի սահմանադրական կարգը»:

Նախագծին կողմ էր քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը: