1815 թ. այսօրը Մոսկվայում օծվեց Սուրբ Հարություն եկեղեցին

64

Եկեղեցին կառուցվել է 1815 թվականին հայ բարերարներ Մինաս և Հովակիմ Լազարյան եղբայրների նախաձեռնությամբ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սուրբ Հարությունը դարձավ միակ հայկական եկեղեցին Մոսկվայում։

Խորհրդային տարիներին եկեղեցին չէր գործում։ Սուրբ Հարություն եկեղեցուն կից ոչ մեծ սգո տունը կառուցվել է 1903 թվականի ամռանը, նվիրված է հեղափոխական ահաբեկիչների կողմից սպանված բանկիր և բարերար Իսահակ Ջամգարովի հիշատակին: