Հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցերը համավարակի զարգացման պատճառ դառնան

64

  Սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերն անհանգստացնում են նահանգապետերին ու երկրի պատասխանատուներին: Կորոնավիրուսային  ճգնաժամը կարող է ավելի սրվել: 1.800.000  կորոնավիրուսային վարակակիր ու  104 հազար զոհ ունեցող ԱՄՆ-ում հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում: Հատկապես ցույցերի ժամանակ քաղաքացիները չեն պահպանում սոցիալական հեռավորություն, չեն կրում դիմակներ:

Որքան էլ իշխանությունները կոչ են անում հանրությանը ցույցերի ժամանակ կանոնները պահպանել,  միևնույն է, նրանց հորդորին քչերն են հետևում: Մի շարք քաղաքապետեր, նաև  առողջապահության համակարգի պատասխանատուներն անհանգստացած են՝ ինչպես կանդրադառնան զանգվածային ցույցերը կորոնավիրուսի տարածման տեմպերի վրա: