ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՇՐՋԱՆՑԵԼ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

53

Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է երեխաների տոնը:  Ամեն տարի՝ հունիսի 1-ին, կենդանաբանական այգին մարդաշատ էր  լինում: Կազմակերպվում էին բազմազան հանդիսություններ, մրցույթներ. այգին լցվում էր  մանուկների ժպիտներով, երգ ու պարով, երաժշտությամբ: Այս անգամ կենդանաբանական այգու պատասխանատուները սահմանափակվել են շնորհավորական ուղերձով:

«Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երազանքների ու հրաշքների իրականացմամբ:

Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ ու անհոգ, մեծանաք առողջ ու երջանիկ՝ սիրով ու հոգատարությամբ շրջապատված։

Կենդանաբանական այգին ամեն տարի մանուկների տոնը նշել է մեծ շուքով։ Այս տարի այս օրը մի քիչ տխուր է, բայց կարևոր է գիտակցությունը, որ մեր մեծ ու փոքր այցելուների առողջությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու պայծառ մանկություն ենք մաղթում բոլորիդ»: