Դիմորդները քննություն կհանձնեն դիմակներով, քննական մեկ սենյակում կլինի 40-60 հոգի

58

Մայիսի 25-ից դիմորդները Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացած անձնական համարով հայտագրում են դիմումները dimord.am-կայքում: Հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:

 Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ եթե նախկինում քննական մեկ կենտրոնում ընդգրկվել է  մինչև 300 դիմորդ, ապա կորոնավիրուսով պայմանավարված՝ այս տարի մեկ քննական կենտրոնում  նախատեսվում է ընդունել 100-120 դիմորդի:

  Քննական դահլիճներում նախկինում տեղավորվում էր 80-100 դիմորդ, այս տարի թիվը նվազեցվել է՝ 40-60:

  «Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, այդ թվում՝  սեղան-աթոռների անհրաժեշտ հեռավորությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին դիմակներ կտրամադրի. մուտքերի մոտ առկա կլինեն ախտահանիչ նյութեր:  Դիմորդների ջերմությունը կչափվի: Կհատկացվի՞ սենյակ ծնողներին, որտեղ նրանք նախկինի պես կարող են էկրաններից հետևել դիմորդներին. հարցը դեռևս քննարկվում է Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ »,- տեղեկացրել է Կարո Նասիբյանը :

   Նախկինում քննական կենտրոնների թիվը 28-30 էր, այս տարի նախատեսված է մոտ 45-ը: Քննությունները կազմակերպվելու են մեկ փուլով: Մրցույթում կատարվել է փոփոխություն՝ եթե նախկինում առաջին տողով գրված մասանգիտությունը կարևոր էր միայն անվճար կարգով սովորելու համար, հիմա առաջին տողը վերաբերում է և՛ անվճար և վճարովի համակարգերին: