Կեղծ օրակարգերի և իրական մարտահրավերների ժամանակաշրջանը

76

Հայաստանը ապրում է իր պատմության թերևս ամենաբարդ ժամանակշրջաններից մեկը, երբ աշխարհում մոլեգնում է համաճարակը, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն է սրվում, մեզանից ոչ շատ հեռու պատերազմ է շարունակվում, կանգ է առնում տնտեսական զարգացումները, փլուզվում են հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, քանդվում են տարիներով ստեղծված պետական կառավարման ինստիտուտները, իսկ այս պայամններում երկիրը ապրում է վարչապետի ու նրա թիմի թելադրած օրակարգով։ Իսկ այդ օրակարգի հիմնական հերոսները, այսպես կոչված նախկիններն են, կամ այսօրվա ընդդիմադիրները, որոնք իբեր թե խանգարում են թավշյա իշխանությունների ինչոր բան ձեռնարկելը երկիրը ոտի կանգնեցնելու համար։

Իսկ, որ երկիրը իսկապես պետք է ոտի կանգնեցնել սա արդեն փաստ է, քանի որ անկախ կորոնավիրուսից ու դրա հետևանքներից, վերջին երկու տարիների ընթացքում պետությունը, անկախ կատարած բազմաթիվ խոստումների, գտնվում է տնտեսական ու քաղաքական լուրջ դժվարությունների առաջ ու այդ ամենը խորանալու միտում ունի։ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք չեն էլ թակցնում, որ իրենք պոպուլիստներ են և հենց այս փաստը շահագործելով են կարողացել են իրականացնել քաղաքական հեղաշրջում։

Սակայն, մի բան է, երբ դու, այսպես կոչված ընդդիմություն էս և լրիվ այլ բան, երբ դու իշխանություն էս։ Եթե ընդդիմության դեպքում դեռ կարելի էր օգտագործել, այսպես կոչված տերմինը, ապա նույնը չես անի իշխանության դեպքում։ Իշխանությունը, այսինքն այն վերցրած, քաղաքական թիմը պետք է հստակ պատկերացում ունենա պետության կառավարման, նրա զարգացման տեսլականի կազման և որ կարևոր է ունենա ղեկավարման տարրական հմտություններ ու հասկանա ռազմավարական քայլերի կարևորությունը երկրի կառավարման գործում։

Վերը նշվածը, տարական այն գիտելիքներն են, որոնք պետք է տիրապետեն այն քաղաքական ուժերը և դրանց առաջնորդները, որոնք հավակնում են իշխանության գալ ու կառավարել պետությունը։ Եթե այդ գիտելիքները չկան ու առավել ևս չկա պատկերացում պետության կառավարման սկզբունքների մասին, ապա նմանատիպ իշխանությունը իր դիլենտանտությամբ վերածվում է իսկական փորձանքի տվյալ պետության համար, միժամանակ սպառնալիք դառնալով նրա գոյության համար։

ՀՀ-ն իր պատմության ընթացքում արդեն բախվել է նման խնդրի, երբ 90-ակաների սկզբին իշխանության եկած ՀՀՇ-ն իսկական փորձանք դարձավ պետության համար և կոմունիստներին փոխարինած, այսպես կոչված, հհշական ոչ կառումպացված կադրերը շատ կարճ ժամանակում, իրենց դիլետատությամբ, ավերակների վերածեցին Հայաստանը։ Պետության կառավարման անընդունակությունը, գումարած փորձառու կադրերին իշխանության պետական համակարգիծ զանգվածային հեռացումը «նպաստեցին» ՀՀ-ի պետական և տնտեսական անկմանը։

Կառավարման իրենց անընդունակությունը և դրա հետևանքները Հայաստանի վրա, ՀՀՇ-ն «բացատրում» էր երկրաշարժի հետևանքներով և Արցախյան պատերազմով։ Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ այդ նույն իրավիճակում այլ պետություններ, կարողացան իրավիճակից դուրս գալ անհամեմատ քիչ կորուստներով։

Հետագայում ՀՀ-ին երկար ժամանակ պահանջվեց որպեսզի վերականգնեն կառավարման համակարգը և տնտեսությունը։ Չնայած, հանուն ճշմարտության նշենք, որ ամբողջությամբ վերականգնվել ՀՀ-ին այդպես էլ չհաջողվեոց և երբեմնի, արդյունաբերական հզորություն ունեցող հանրապետությունից Հայաստանը վերածվեց գյուղատնտեսական պետության։

Այս դեպքերից 20 տարի անց Հայաստանը նորից հայտնվել է նույն իրավիճակում, իշխանության եկած թավշյա «հեղափոխակաները», հանձին իր ղեկավարի ու նոր կառավարությանը ոչ միայն չի տիրապետում կառավարման հմտություններին, այլ, երբեմն այն տպավորություն է, որ կեղծ օրակարգեր ստեղծելով, փորձում են խուսափել իրական խնդիրները լուծելու մարտահրավերներից։ ՀՀ լրատվամիջոցներսը, սայթերը, սոցցանցերը ամեն օր քննարկում են այն սկանդալները, որոնց մենք ականատես ենք լինում Ազգային ժողովում կամ մեկ այլ տեղ գործող իշխանության անդամների կատարմամբ։

Գաղտնիք չէ, որ այսօր քննարկման հիմնական թեման Մարության-Միքայելյան ձեռնամարտն էր ԱԺ-ում, կամ մեկ այլ իշխող պատգամավորի «հեծանվավրաերթը» Սահմանական դատարանի առաջ ևայլն։ Երբեմն տպավորություն է, որ գործող իշխանություններին ձեռնատու է նմանատիպ տեղեկատվության «արտահոսքը» և դրա շուրջ աղմուկը, քան իրական խնդիրների ու մարտահրավերների քննարկումը։

Օրինակ, կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, հայտարարաված հատուկ ռեժիմը ու փաստորեն համաճարակի կանխման լիակատար ձախողումը, վկան թվերը՝ վարակվածները 3718, մահացածները, մայիսի 13-ի դրությամբ, 48 ևայլն, հուշում է, որ այս կառավարությունը ճգնաժամերի ժամանակ պետության ղեկավարման խնդիր ունի։ Ցավոք դա ոչ միայն գործող իշխանությունները այլև պետության ու նրա քաղաքացիների խնդիրն է, որը գնալով պոպուլիստական լոզունգների հետևից, ընտրել է կառավարելու անընդունակ քաղաքական ուժի։

Բացի ներքաղաքական խնդիրներից մեք ունենք նաև տարածաշրջանային ու միջազգային մարտահարավերներ, որոնց տարիներով ուշադրություն չենք դարձնում, իսկ դրանք օր-օրի աճելու և խորանալու միտում ունեն։ Օրինակ մեր հարևան Ադրբեջանը գտնվում է ֆինանսատնտեսակա խորը ճգնաժամի եզրին, պայմանավորված նավթի ցածր գներով, իսկ այդ նույ ժամանակ այդ պետությունը չի թաքցնում իր ագռեսիվ նկրտումները ու նավթադոլարների պակասի պայմաններում ներքին սոցիալական խնդիրները կարող է ուղղել դեպի ՀՀ և ԱՀ։

Նույն, անմխիթար իրավիճակն է մեր ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի, նաև Եվրամիության ու նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, դրան կարելի է ավելացնել մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետության հետ «վարվող» անհասկանալի քաղաքականությունը, և այսպես շարունա։ Երկրի իշխանությունները վարում են անհասկանլի ֆինանսատնտեսական քաղաքականությունը, ինչը հարվածում է մանր ու միջին տնտեսվարողներին, հատկապես գյուղական ֆերմերային տնտեսություններին, որոնք հայտնվել են բանկային, այսպես կոչված, ցածր տոկոսադրույքային վարկերի «տակ»։

Սակայն, վերը նշված խնդիրներից և ոչ մեկը չի արժանանում այսօրվա իշխանության քննարկման թիրախում, կամ այսօրվա քաղաքական ուժերի քննադատության թեմա չեն դառնում։ Փոխարենը օրակարգը լցված է տարբեր կեղծ թեմաներով, թե ով ում ինչ ասեց, ինչ բառերով հայհոյեց, ինչպես հարվածեց ու դրա դիմացինչ պատասխան ստացավ ու այսպես շարունակ։

Պոպուլիզմով իշխանության եկածները իրենց «լայվերով» ու միմյանց հայհոյելու «քաղաքականությամբ» կարողանում են պառակտել հասարակությունը, սերմանելով ատելություն միմյանց հանդեպ, այսպիսով հասարականական «պահանջը» լցնելով կեղծ օրակարգերով ու շեղելով իրական խնդիրներից, որոնց բախվում է, այսպես կոչված, «նոր Հայաստանը» ու նրա հին քաղաքացիները։ Իսկ երկիրը օր-օրի գլորվում է դեպի տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որի հետևանքները արդեն այսօր սկսել են իրենց վրա զգալ, հատկապես սոցիալապես անապոհով խավերը, սակայն ուշ չէ այն ժամանակը, երբ այն կսկսի ազդել միջին խավերի վրա ևս։

Նմանատիպ իրավիճակ ՀՀ-ում ստեղծվել էր անցած դարի 90-ականերին, երբ պետությունը և նրա քաղաքացիները գտնվում էին սոցիալական ծանրագույն իրավիճակում և այն այսօր, ցավոք սրտի, կրկնվելու բոլոր նախադրյալները ունի։